Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԱՌ ԿՈՐՆԹԱՑԻՍ ԵՐԿՐՈՐԴ ԹՈՒՂԹ 7 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Իսկ որովհետեւ զայս աւետիս ունիմք, սիրելիք, սրբեսցուք զանձինս մեր յամենայն պղծութենէ մարմնոյ եւ հոգւոյ, կատարեսցուք զսրբութիւն ահիւն Աստուծոյ։

2 Տարայք մեզ, զի ոչ ումեք մեղաք, եւ ոչ զոք եղծաք, եւ ոչ զոք զրկեցաք։

3 Ոչ եթէ ի դատապարտութիւն ինչ ասեմ, քանզի յառաջ իսկ ասացի եթէ ի սրտի մերում կայք՝ ի կեալ եւ ի մեռանել ընդ ձեզ։


ԴԿ.

4 Բազում համարձակութիւն է ինձ առ ձեզ. բազում պարծանք են ինձ վասն ձեր. լի եմ մխիթարութեամբ, առաւելեալ եմ ուրախութեամբ յամենայն նեղութիւնս մեր։

5 Քանզի յորժամ հասաք մեք ի Մակեդոնիա, եւ ոչ միով իւիք հանգիստ գտաւ մարմնոյ մերում, այլ յամենայնի նեղեալք. քանզի արտաքոյ մարտք եւ ի ներքոյ արհաւիրք։

6 Այլ որ մխիթարէն զխոնարհս՝ մխիթարեաց զմեզ Աստուած ի գալստեանն Տիտոսի։

7 Ոչ միայն ի գալստեան նորա, այլ եւ ի մխիթարութեանն զոր մխիթարեցաւ նա ի ձեզ, ի պատմել մեզ զանձուկն ձեր, զողբումն ձեր, զնախանձն ձեր վասն իմ, մինչ առաւել ուրախ լինել ինձ։

8 Զի թէ եւ տրտմեցուցի զձեզ թղթովն, ոչ զղջանամ, թէպէտ եւ զղջացեալ էի. քանզի տեսանեմ զի թուղթն այն թէ եւ առ ժամանակ մի տրտմեցոյց զձեզ.

9 արդ ուրախ եմ, ոչ զի տրտմիցիք, այլ զի յապաշխարութիւն տրտմեցարուք. քանզի տրտմեցայք դուք ըստ Աստուծոյ, զի մի՛ իւիք զրկիցիք ի մէնջ։

10 Զի որ ըստ Աստուծոյն տրտմութիւն է՝ ապաշխարութիւն ի փրկութիւն առանց զղջանալոյ գործէ, իսկ աշխարհի տրտմութիւն մահ գործէ։

11 Արդ նոյն իսկ որ ըստ Աստուծոյն տրտմեցարուք, ո՛րչափ ինչ փոյթ գործեաց ի ձեզ, կամ աղերս, կամ սաստ, կամ երկեւղ, կամ անձուկ, կամ նախանձ, կամ վրէժխնդրութիւն. քանզի յամենայնի ընծայեցուցէք զանձինս ձեր սուրբս լինել յիրիդ յայդմիկ։

12 Ապա ուրեմն թէ եւ գրեցի ես առ ձեզ, ոչ վասն այնորիկ որ զրկեացն, եւ ոչ վասն այնորիկ որ զրկեցաւն, այլ վասն յայտնի լինելոյ փութոյն ձերոյ որ վասն մեր առ ձեզ առաջի Աստուծոյ։

13 Վասն այնորիկ մխիթարեալ եմք ի վերայ մխիթարութեանն մերոյ. առաւել եւս խնդացաք ի վերայ խնդութեանն Տիտոսի. քանզի հանգուցեալ էր հոգի նորա ի ձէնջ ամենեցունց։

14 Զի զինչ եւ պարծեցայ առ նմա վասն ձեր՝ ոչ ամաչեցի, այլ որպէս զամենայն ճշմարտութեամբ խօսեցաք ընդ ձեզ, նոյնպէս եւ պարծանքն մեր առ Տիտոս ճշմարիտ եղեն։

15 Նա եւ գութք նորա առաւել եւս են ի ձեզ. քանզի յիշեցուցանէր մեզ՝՝ զամենեցուն զձեր հնազանդութիւն, թէ ո՛րպէս ահիւ եւ դողութեամբ ընկալարուք զնա։

16 Եւ արդ ուրախ եմ, զի յամենայնի համարձակ եմ առ ձեզ։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan