Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԱՌ ԿՈՐՆԹԱՑԻՍ ԵՐԿՐՈՐԴ ԹՈՒՂԹ 2 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Բայց զայս եւեթ ընտրեցի՝՝, զի մի՛ միւսանգամ տրտմութեամբ եկից առ ձեզ.

2 զի եթէ ես տրտմեցուցանեմ զձեզ, եւ ո՞վ է որ ուրախ առնիցէ զիս, եթէ ոչ՝ որ տրտմիցին յինէն։

3 Եւ զայս զի գրեցի՝ զի մի՛ յորժամ գայցեմ, տրտմութիւն ինչ կրիցեմ, ուստի արժանիդ իցէ ինձ ուրախ լինել. յուսացեալ եմ ի ձեզ ամենեսին, զի իմ ուրախութիւնս ձեր ամենեցուն է։

4 Զի ի բազում վշտաց եւ ի նեղութենէ սրտի գրեցի առ ձեզ բազում արտասուօք. ոչ զի տրտմիցիք, այլ զի զսէրն իմ գիտասջիք զոր ունիմ առաւելապէս առ ձեզ։

5 Ապա թէ ոք տրտմեցոյց, ոչ եթէ զիս տրտմեցոյց, այլ փոքր ի շատէ, զի մի՛ ծանրացայց ամենեցուն ձեզ։

6 Շատ է այնպիսւոյն պատուհասն այն որ ի բազմաց անտի է։

7 Այսուհետեւ նմին հակառակ՝ մանաւանդ շնորհել ձեզ նմա եւ մխիթարել. զի մի՛ յառաւել տրտմութենէն ընկղմեսցի այնպիսին։

8 Վասն որոյ աղաչեմ զձեզ հաստատել ի նա զսէրն։

9 Վասն այնորիկ իսկ եւ գրեցի, զի զչափ առից զձեր եթէ յամենայնի հպատակ իցէք։

10 Զի եթէ ումեք շնորհիցէք, եւ ես. քանզի եւ ես եթէ շնորհիցեմ, զոր ինչ շնորհիցեմն՝ վասն ձեր ի դէմս Քրիստոսի.

11 զի մի՛ զրկիցիմք ի Սատանայէ. քանզի չեմք ինչ անտեղեակ խորհրդոցն նորա։


ԳԿ.

12 Այլ իբրեւ հասի ես ի Տրովադա յաւետարանն Քրիստոսի, եւ դուռն բաց էր ինձ ի Տէր,

13 ոչ ետու հանգիստ հոգւոյ իմում. քանզի ոչ գտի ես անդ զՏիտոս զեղբայր իմ. այլ հրաժարեալ ի նոցանէ՝ գնացի ի Մակեդոնիա։

14 Այլ Աստուծոյ շնորհքն որ յամենայնի հռչակ հարկանէ զմէնջ ի Քրիստոս Յիսուս, եւ զհոտ գիտութեանն իւրոյ յայտնի առնէ մեւք յամենայն տեղիս.

15 զի հոտ անոյշ եմք Քրիստոսի առ Աստուած ի մէջ փրկելոցն եւ ի մէջ կորուսելոցն.

16 ոմանց հոտ՝ մահուանէ ի մահ, եւ ոմանց հոտ՝ կենդանութենէ ի կեանս. եւ առ այս ո՞ բաւական իցէ։

17 Քանզի ոչ եմք իբրեւ զայլսն որ վաճառական լինին բանին Աստուծոյ. այլ իբրեւ ի հաստատութենէ, այլ իբրեւ յԱստուծոյ առաջի Աստուծոյ ի Քրիստոս խօսիմք։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan