ԱՌ ԿՈՐՆԹԱՑԻՍ ԵՐԿՐՈՐԴ ԹՈՒՂԹ 13 - Գրաբար Աստվածաշունչ (1895)1 Այս երիցս անգամ գամ առ ձեզ, զի ի բերանոյ երկուց եւ երից վկայից հաստատեսցի ամենայն բան։ 2 Յառաջ ասացի, եւ դարձեալ կանխաւ ասեմ յանդիման երկիցս անգամ, եւ այժմ ի բացուստ գրեմ յառաջագոյն յանցուցելոցն եւ այլոցն ամենեցուն, զի եթէ եկից դարձեալ, ոչ խնայեցից. 3 եթէ զփորձ ինչ խնդրէք զՔրիստոսի որ ինեւս ընդ ձեզ խօսի, որ հզօրացեալն է ի ձեզ, եւ ոչ տկարացեալ։ 4 Զի թէպէտ եւ խաչեցաւ ի մերմէ տկարութենէ՝՝, այլ կենդանի է զօրութեամբն Աստուծոյ. եւ մեք թէպէտ եւ տկարանայցեմք վասն նորա՝՝, այլ կենդանի լիցուք ընդ նմա զօրութեամբն Աստուծոյ։ ԴԿ. 5 Փորձեցէք զանձինս ձեր, եթէ կայցէք ի նոյն հաւատս. քննեցէք զանձինս, եթէ ո՞չ գիտէք զանձինս, զի Քրիստոս Յիսուս ի ձեզ է, բայց եթէ անպիտանք իցէք։ 6 Այլ ակն ունիմ թէ գիտիցէք, զի մեք ոչ եմք անպիտանք։ 7 Այլ խնդրեմք յԱստուծոյ զի մի՛ ինչ արասցէ ձեզ չար՝՝. ոչ զի մեք ընտիրք երեւեսցուք, այլ զի դուք զբարիս գործիցէք, եւ մեք անպիտանք գտանիցիմք։ 8 Զի ոչ կարեմք ինչ հակառակ կալ ճշմարտութեանն, այլ վերակացու եմք ճշմարտութեանն։ 9 Խրախ եմք, յորժամ մեք տկարանայցեմք, եւ դուք զօրաւորք իցէք. զդոյն իսկ եւ աղօթս առնեմք՝ զձեր հաստատութիւնդ։ 10 Վասն այնորիկ զայս ի հեռուստ գրեմ, զի մի՛ յորժամ եկից, սաստկութեամբ վարեցայց ըստ իշխանութեանս, զոր ետ ինձ Տէր ի շինել եւ ոչ ի քակել։ 11 Այսուհետեւ, եղբարք, ողջ լերուք, հաստատուն կացէք, մխիթարեցարուք, միաբան լերուք, խաղաղութիւն արարէք. եւ Աստուած խաղաղութեան եւ սիրոյ եղիցի ընդ ձեզ։ 12 Ողջոյն տուք միմեանց ի համբոյր սրբութեան. ողջոյն տան ձեզ սուրբք ամենայն։ 13 Շնորհք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եւ սէրն Աստուծոյ եւ հաղորդութիւն Հոգւոյն Սրբոյ ընդ ձեզ ամենեսին։ Ամէն։ Առ Կորնթացիս երկրորդ գրեցաւ ի Փիլիպեայ ի ձեռն Տիտոսի եւ Ղուկայ։ |