Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԱՌ ԿՈՐՆԹԱՑԻՍ ԵՐԿՐՈՐԴ ԹՈՒՂԹ 11 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Լաւ էր եթէ ներէիք փոքր մի եւ իմում անզգամութեանս. այլ եւ անսացէք իսկ։

2 Նախանձեցուցանեմ զձեզ ի նախանձն Աստուծոյ. զի խօսեցայ զձեզ առն միում, իբրեւ զկոյս մի սուրբ յանդիման կացուցանել Քրիստոսի։

3 Բայց երկնչիմ, գուցէ որպէս օձն խաբեաց զԵւա խորամանկութեամբ իւրով, ապականեսցին միտք ձեր ի միամտութենէն որ ի Քրիստոս։

4 Զի եթէ որ գալոցն իցէ՝՝ ա՛յլ Քրիստոս քարոզիցէ զոր մեքն ոչ քարոզեցաք, կամ ոգի օտար առնուցուք զոր ոչ առէք, կամ աւետարան օտար զոր ոչ ընկալարուք, բարւոք անսայիք նոցա։

5 Բայց ես այսպէս համարիմ, թէ ոչինչ իւիք պակաս իցեմ քան զլաւ առաքեալսն։

6 Թէպէտ եւ տգէտ եւս իցեմ բանիւ, այլ ոչ եթէ գիտութեամբ. սակայն յամենայնի յայտնեցաք զանձինս ամենեւին առ ձեզ։

7 Եւ եթէ վնա՞ս ինչ գործեցի զի զանձն խոնարհեցուցի, եւ այն՝ զի դուք բարձրասջիք, զի ձրի զաւետարանն Աստուծոյ աւետարանեցի ձեզ։

8 Զայլ եկեղեցիս կողոպտեցի, առեալ թոշակ ի ձեր սպասաւորութիւն։

9 Եւ յորժամ եկի առ ձեզ, թէպէտ եւ պակասեաց ինչ, ոչ զոք ի ձէնջ ձանձրացուցի, զի զպակասութիւնն իմ լցին եղբարքն եկեալք ի Մակեդոնացւոց. եւ յամենայնի առանց ծանրանալոյ ձեզ զանձն իմ պահեցի եւ պահեցից։

10 Զի գոյ յիս ճշմարտութիւնն Քրիստոսի։


ԲԴ. Զի պարծանքս այս ոչ արգելցին յինէն ի կողմանս Աքայեցւոց։

11 Ընդէ՞ր. իբրու թէ ո՞չ սիրիցեմ զձեզ. զայն Աստուած գիտէ.

12 զոր առնեմն, եւ արարից, զի հատից զպատճառս այնոցիկ որ զպատճառսն կամիցին. զի որով պարծինն, եւ նոքա իբրեւ զմեզ գտանիցին։

13 Զի այնպիսիքն սուտ առաքեալք, մշակք նենգաւորք, կերպարանին ի կերպարանս առաքելոց Քրիստոսի։

14 Եւ չեն ինչ զարմանք, քանզի եւ ինքն Սատանայ կերպարանի ի հրեշտակ լուսոյ։

15 Եւ ոչինչ է մեծ թէ եւ պաշտօնեայք նորա կերպարանին իբրեւ զպաշտօնեայք արդարութեան. որոց կատարածն եղիցի ըստ գործոց իւրեանց։

16 Դարձեալ ասեմ, մի՛ ոք համարեսցի զիս անզգամ, ապա թէ ոչ՝ գոնէ իբրեւ զանզգամ ընկալարուք զիս, զի եւ ես փոքր մի ինչ պարծեցայց։

17 Եւ զոր խօսիմս՝ ոչ եթէ ըստ Տեառն ինչ խօսիմ, այլ իբրեւ անզգամութեամբ՝ ըստ կարգի այդց պարծանաց։

18 Եւ քանզի բազումք պարծին ըստ մարմնոյ, եւ ես պարծեցայց։

19 Մտադեւր իմն անսայիք անմտացն ձերովդ իմաստութեամբ։

20 Քանզի անսայք եթէ ոք խաբէ զձեզ,՝՝ եթէ ոք ծառայեցուցանէ, եթէ ոք ուտէ զձեր, եթէ ոք առնու ինչ, եթէ ոք հպարտանայ, եթէ ոք զձեզ յանդիման հարկանէ.

21 ըստ անարգանացդ ասեմ, իբրեւ թէ մեք տկարացաք արդեւք. յոր ինչ ոք համարձակիցի, (անզգամութեամբ ասեմ,) համարձակիմ եւ ես։

22 Եբրայեցի՞ք իցեն, եւ ես. Իսրայելացի՞ք իցեն, եւ ես. զաւակ Աբրահամո՞ւ իցեն, եւ ես.

23 պաշտօնեայք Քրիստոսի՞ իցեն, (յանդգնագոյնս ասացից թէ) առաւել եւս ես. եթէ վաստակօք, առաւել. եթէ գանիւք, եւս առաւել. եթէ բանտիւ, աւելի քան զնոսա. եթէ մահուամբք՝ բազում անգամ։

24 Ի հրէից հնգիցս քառասուն միով պակաս արբի.

25 երիցս ձաղկեցայ. մի անգամ քարկոծ եղէ. երիցս նաւակոծ եղէ. զտիւ եւ զգիշեր յանդունդս տառապեցայ.

26 ի ճանապարհս՝ բազում անգամ. վիշտս՝ ի գետոց, վիշտս՝ յաւազակաց, վիշտս՝ յազգէ, վիշտս՝ ի հեթանոսաց, վիշտս՝ ի քաղաքի, վիշտս՝ յանապատի, վիշտս՝ ի ծովու, վիշտս՝ ի սուտ եղբարց.

27 ի ջանս եւ ի վաստակս, ի տքնութիւնս՝ բազում անգամ, ի քաղց եւ ի ծարաւ, ի պահս՝ բազում անգամ, ի ցուրտ եւ ի մերկութեան։

28 Թող զայլ նեղութիւնսն, եւ զի հանապազ խուժանն ի վերայ իմ կուտէր, եւ հոգք ամենայն եկեղեցեացն՝՝։

29 Ո՞ հիւանդանայ, եւ ոչ ես հիւանդանամ. ո՞ գայթակղի, եւ ոչ ես տապանամ։


ԲԶ.

30 Եթէ պարծել ինչ պարտ իցէ, զտկարութեանն պարծեցայց։

31 Աստուած եւ Հայր Տեառն մերոյ Յիսուսի գիտէ, որ է օրհնեալ յաւիտեանս, զի ոչ ստեմ։

32 Ի Դամասկոս ազգապետն Արետայ արքայի պահէր զքաղաքն Դամասկացւոց ունել զիս.

33 եւ ընդ պատուհանն վանդակաւ կախեցայ ընդ պարիսպն, եւ փախեայ ի ձեռաց նորա։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan