Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԱՌ ԿՈՐՆԹԱՑԻՍ ԵՐԿՐՈՐԴ ԹՈՒՂԹ 10 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Այլ ես իսկ Պաւղոս աղաչեմ զձեզ հեզութեամբ եւ հանդարտութեամբ Քրիստոսի, որ յանդիման ձեզ իբրեւ տառապեալ մի եմ ի միջի ձերում. բայց ի հեռուստ համարձակիմ առ ձեզ։

2 Աղաչեմ զի մի՛ ի մօտոյ եւեթ համարձակիցիմ վստահութեամբ, կամ համարիցիմ յանդգնել ի վերայ ոմանց որ կարծեն զմէնջ եթէ ըստ մարմնոյ գնայցեմք։

3 Զի թէպէտ եւ մարմնով գնամք, այլ ոչ եթէ ըստ մարմնոյ զինուորիմք։

4 (Զի զէն զինուորութեան մերոյ ոչ է մարմնաւոր, այլ զօրաւոր յԱստուծոյ առ ի քակելոյ զամուրս.)

5 զխորհուրդս քակեմք, զամենայն բարձրութիւն հպարտացեալ ի վերայ գիտութեանն Աստուծոյ, եւ գերեմք զամենայն միտս ի հնազանդութիւն Քրիստոսի.

6 եւ ի պատրաստի ունիմք խնդրել զվրէժ ամենայն անհնազանդութեան, յորժամ ձեր եւս հնազանդութիւնդ կատարեսցի։


ԴԶ.

7 Ըստ իւրաքանչիւր երեսաց դիտեսջիք՝՝. եթէ ոք վստահ յանձն իցէ Քրիստոսի լինել՝՝, զայս խորհեսցի դարձեալ ի միտս իւր, թէ որպէս նայն Քրիստոսի է, նոյնպէս եւ մեք։

8 Զի թէ առաւել եւս պարծեցայց վասն իշխանութեանս մերոյ, զոր ետ մեզ Տէր ի շինել եւ ոչ ի քակել զձեզ, ոչինչ ամաչեցից։

9 Զի մի՛ թուեցայց իբրեւ ահ ինչ արկանել ձեզ թղթովքս.

10 ասիցեն. Թուղթքս ծանունք են եւ սաստիկք, բայց տեսիլ մարմնոյ՝ տկար, եւ բանն արհամարհեալ.

11 զայս խորհեսցի այնպիսին, զի որպիսիք եմք բանիւք թղթոցդ ի հեռուստ, նոյնպիսիք եւ ի մօտոյ արդեամբք։

12 Քանզի ոչ իշխեմք կշռել եւ հաւասարել զանձինս մեր ոմանց, որ զանձինս իւրեանց ձեզ ընծայեցուցանեն, այլ անձամբ յանձինս՝ զանձինս չափեն, եւ ի կշռել անձամբ զանձինս՝ ոչ առնուն ի միտ։

13 Այլ մեք ոչ եթէ յանչափս ինչ պարծեսցուք, այլ ըստ չափոյ կանոնին զոր բաժանեաց մեզ Աստուած չափով հասանել մինչեւ առ ձեզ։

14 Իբր ոչ եթէ հասու ինչ չիցեմք ի ձեզ, եւ ձկտեցուցանիցեմք զանձինս, քանզի մինչեւ առ ձեզ հասաք աւետարանաւն Քրիստոսի։

15 Եւ ոչ յանչափս ինչ պարծիմք օտար վաստակօք, բայց յոյս մի ունիմք զաճմանն հաւատոց ձերոց այդրէն ի ձեզ մեծանալոյ՝ ըստ կանոնիս մերոյ յառաւելութիւն.

16 ի վեր եւս քան զձեզ աւետարանել, ոչ օտար կանոնաւ ի պատրաստականս ինչ պարծել։

17 Զի որ պարծիցին՝ ի Տէր պարծեսցի։


ԲԿ.

18 Զի ոչ եթէ որ զանձն իւր ընծայեցուցանէ՝ նա է ընտրեալ, այլ՝ զոր Տէրն ընծայեցուցանէ։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan