ՄՆԱՑՈՐԴԱՑ ԵՐԿՐՈՐԴ 6 - Գրաբար Աստվածաշունչ (1895)1 Յայնժամ խօսեցաւ Սողոմոն. Տէր ասաց բնակել ի մառախղի։ 2 Եւ ես շինեցի տուն անուան քում զսրբութիւնս քո, եւ պատրաստեցի բնակել ի սմա՝՝ յաւիտեանս։ 3 Եւ դարձոյց արքայ զերեսս իւր, օրհնեաց զամենայն եկեղեցին Իսրայելի, եւ ամենայն եկեղեցին Իսրայելի կայր շուրջ, 4 եւ ասէ. Օրհնեալ է Տէր Աստուած Իսրայելի, որ խօսեցաւ բերանով իւրով ընդ Դաւթի հօր իմում, եւ ձեռօք իւրովք ելից։ 5 Եւ ասէ. Յօրէ յորմէ հանի զժողովուրդ իմ յերկրէն Եգիպտոսի՝ ոչ ընտրեցի քաղաք մի յամենայն ցեղիցն Իսրայելի շինել ինձ տուն, զի լինիցի անուն իմ անդ. եւ ոչ ընտրեցի զայր ոք լինել առաջնորդ ի վերայ ժողովրդեան իմոյ Իսրայելի։ 6 Եւ արդ ընտրեցի զԵրուսաղէմ լինել անուան իմոյ աստ. եւ ընտրեցի զԴաւիթ զի լինիցի ի վերայ ժողովրդեան իմոյ Իսրայելի։ 7 Եւ եղեւ ի սրտի Դաւթի հօր իմոյ շինել տուն անուան Տեառն Աստուծոյ Իսրայելի. 8 եւ ասաց Տէր ցԴաւիթ ցհայր իմ. Վասն զի եղեւ ի սրտի քում շինել տուն անուան իմոյ՝ բարւոք արարեր զի եղեւ այդ ի սրտի քում. 9 բայց սակայն դու ոչ շինեսցես ինձ տուն, այլ որդի քո որ ելցէ յորովայնէ քումմէ. նա շինեսցէ տուն անուան իմոյ։ 10 Եւ կանգնեաց Տէր զբան իւր զոր խօսեցաւ, եւ եղէ ես փոխանակ Դաւթի հօր իմոյ. նստայ յաթոռն Իսրայելի որպէս խօսեցաւ Տէր, եւ շինեցի զտունս զայս անուան Տեառն Աստուծոյ Իսրայելի։ 11 Եւ եդի աստ զտապանակ ուխտին զոր ուխտեաց ընդ որդիսն Իսրայելի։ 12 Եւ եկաց յանդիման սեղանոյն Տեառն առաջի ամենայն եկեղեցւոյն Իսրայելի, եւ ամբարձ զձեռս իւր։ 13 (Վասն զի արար Սողոմոն խարիսխ պղնձի եւ եդ զնա ի մէջ սրահի տաճարին՝՝, ի հինգ կանգնոյ զերկայնութիւն նորա, եւ ի հինգ կանգնոյ զլայնութիւնն, եւ յերից կանգնոց զբարձրութիւն նորա. եւ եկաց ի վերայ նորա, անկաւ ի վերայ ծնգաց իւրոց առաջի ամենայն եկեղեցւոյն Իսրայելի, եւ ամբարձ զձեռս իւր յերկինս։) 14 Եւ ասէ. Տէր Աստուած Իսրայելի, ոչ ոք է նման քեզ Աստուած յերկինս եւ ոչ ի վերայ երկրի, որ պահես զուխտ եւ զողորմութիւն ամենեցուն որ գնան առաջի քո ամենայն սրտիւք իւրեանց։ 15 Զի պահեցեր ծառայի քում Դաւթի հօր իմոյ զոր խօսեցար ընդ նմա եւ ասացեր, խօսեցար բերանով քով եւ ձեռօք քովք լցեր այսօր։ 16 Եւ արդ, Տէր Աստուած Իսրայելի, պահեա ծառայի քում Դաւթի հօր իմում զոր ինչ խօսեցար ընդ նմա եւ ասացեր. Ոչ պակասեսցէ քո այր յերեսաց իմոց որ նստիցի յաթոռն Իսրայելի. բայց միայն թէ պահեսցեն որդիք քո զճանապարհս իւրեանց գնալ առաջի իմ, որպէս գնացեր դու առաջի իմ։ 17 Եւ արդ, Տէր Աստուած Իսրայելի, հաւատարիմ լիցի բանն քո Դաւթի։ 18 Եթէ ստուգութեամբ բնակեսցէ՞ Աստուած ընդ մարդկան ի վերայ երկրի. զի եթէ երկինք եւ երկնից երկինք ոչ են բաւական քեզ, եւ զի՞նչ է տունս այս զոր շինեցի։ 19 Եւ արդ հայեսցիս յաղօթս ծառայի քո եւ ի խնդրուածս իմ, Տէր Աստուած՝՝, լսել զաղաչանս եւ զաղօթս զոր ծառայ քո աղաչէ առաջի քո այսօր, 20 լինել բաց աչաց քոց եւ մտաց՝՝ ի տանս յայսմ ի տուէ եւ ի գիշերի, ի տեղւոջս յորում ասացեր կոչել զանուն քո ի սմա, առ ի լսել զաղօթս զոր ծառայ քո աղաչէ ի տեղւոջս յայսմ։ 21 Եւ լուիցես զխնդրուածս ծառայի քո եւ ժողովրդեան քո Իսրայելի, զոր ինչ աղաչեսցեն ի տեղւոջս յայսմ. եւ դու լուիցես ի տեղւոջէ բնակութեան քո յերկնից, լուիցես՝ եւ քաւիչ լիցիս։ 22 Զոր ինչ մեղանչիցէ այր ընկերի իւրում, եւ առնուցու նզովս յաղագս այնորիկ նզովել զնա, եւ եկեսցէ կացցէ առաջի սեղանոյս՝՝ ի տանս յայսմիկ, 23 եւ դու լուիցես յերկնից, եւ արասցես եւ դատեսցիս զծառայսն քո՝ հատուցանելով անօրինին, տալ ըստ ճանապարհաց նորա ի գլուխ նորա, եւ արդարացուցանել զարդարն եւ տալ իւրաքանչիւր ումեք՝՝ ըստ արդարութեան իւրում։ 24 Եւ եթէ վանեսցի ժողովուրդ քո Իսրայէլ առաջի թշնամեաց, եթէ մեղիցեն քեզ եւ դարձցին եւ խոստովան լիցին անուան քում, եւ յաղօթս կացցեն եւ պաղատեսցին առաջի քո ի տանս յայսմ, 25 եւ դու լուիցես յերկնից, եւ քաւիչ լիցիս մեղաց ժողովրդեան քո Իսրայելի. եւ դարձուսցես զնոսա յերկիրն զոր ետուր նոցա եւ հարց նոցա։ 26 Յարգելուլ քո զերկինս ոչ լինել անձրեւ՝ թէ մեղիցեն քեզ, եւ յաղօթս կացցեն ի տեղւոջս յայսմ, եւ օրհնեսցեն զանուն քո, եւ ի մեղացն իւրեանց դարձցին, վասն զի նկուն արասցես զնոսա, 27 եւ դու լուիցես յերկնից, եւ քաւիչ լիցիս մեղաց ծառայից քոց եւ ժողովրդեան քո Իսրայելի. վասն զի յայտնեսցես նոցա զճանապարհն բարի յոր գնասցեն ի նմա. եւ տացես անձրեւ ի վերայ երկրի քո զոր ետուր ժողովրդեան քում ի ժառանգութիւն։ 28 Սով եթէ լինիցի ի վերայ երկրի, մահ եթէ լինիցի, խորշակահարութիւն եւ դալուկն եւ մարախ եւ ջորեակ եթէ լինիցի, եթէ նեղիցէ զնոսա թշնամի յանդիման քաղաքացն իւրեանց, ըստ ամենայն հարուածոց եւ ըստ ամենայն ցաւոց, 29 ամենայն աղօթք եւ ամենայն պաղատանք որ լինիցին ամենայն մարդոյ եւ ամենայն ժողովրդեան քո Իսրայելի, եթէ ծանիցէ մարդ զբորոտութիւն իւր եւ զախտ իւր՝՝, եւ ամբարձցէ զձեռս իւր ի տունս յայս, 30 եւ դու լուիցես յերկնից ի պատրաստ բնակութենէ քումմէ, եւ բժշկեսցես, եւ տացես առն ըստ սրտի իւրում՝ որպէս եւ ծանիցես զսիրտ նորա. վասն զի դու միայն ճանաչես զսիրտս որդւոց մարդկան. 31 որպէս զի երկիցեն ի ճանապարհաց քոց՝՝ զամենայն աւուրս զոր կեցցեն նոքա ի վերայ երեսաց երկրին զոր ետուր հարցն նոցա։ 32 Եւ ամենայն օտարական որ ոչ իցէ ի ժողովրդենէ քումմէ յԻսրայելէ ինքն, եւ եկեսցէ յերկրէ հեռաստանէ՝ վասն անուան քո մեծի եւ հզօր ձեռին քո եւ բարձր բազկի քո, եկեսցեն եւ յաղօթս կացցեն ի տեղւոջս յայսմ, 33 եւ լուիցես յերկնից ի պատրաստ բնակութենէ քումմէ, եւ արասցես ըստ ամենայնի զոր ինչ եւ կարդասցէ առ քեզ օտարականն. զի ծանիցեն ամենայն ժողովուրդք երկրի զանուն քո, եւ երկիցեն ի քէն որպէս եւ ժողովուրդ քո Իսրայէլ, եւ գիտասցեն եթէ կոչեցեալ է անուն քո ի վերայ տանս այսորիկ զոր շինեցի։ 34 Եթէ ելցէ ժողովուրդ քո ի պատերազմ ի վերայ թշնամեաց իւրոց ի ճանապարհ՝ յոր առաքեսցես զնոսա, եւ յաղօթս կացցեն առ քեզ ի ճանապարհի քաղաքիս այսորիկ զոր ընտրեցեր զսա, եւ տանս զոր շինեցի անուան քում, 35 եւ լուիցես յերկնից պաղատանաց նոցա եւ աղօթից նոցա, եւ արասցես իրաւունս նոցա։ 36 Վասն զի մեղանչեն քեզ, քանզի ոչ գոյ մարդ որ ոչ մեղանչէ, եւ հարցես զնոսա եւ մատնեսցես զնոսա առաջի երեսաց թշնամեաց, եւ գերելով գերեսցին յերկիր թշնամեացն,՝՝ յերկիր հեռաւոր կամ մօտաւոր, 37 եւ դարձցին սրտիւք իւրեանց յերկրին յոր փոխեցան անդր, դարձցին եւ աղաչեսցեն զքեզ ի գերութեանն իւրեանց, եւ ասասցեն. Մեղաք եւ անօրինեցաք։ 38 Եւ դարձցին առ քեզ յամենայն սրտից իւրեանց եւ ի բոլոր անձնէ իւրեանց յերկրի գերութեանն, եւ յաղօթս կացցեն ի ճանապարհ երկրիս այսորիկ զոր ետուր հարցն նոցա եւ քաղաքիս զոր ընտրեցեր եւ տանս զոր շինեցի անուան քում, 39 եւ լուիցես յերկնից ի պատրաստ բնակութենէ քումմէ աղօթից նոցա եւ պաղատանաց իւրեանց, եւ արասցես իրաւունս, եւ քաւիչ լիցիս ժողովրդեանն մեղուցելոյ քեզ։ 40 Եւ արդ, Տէր, եղիցին աչք քո բաց, եւ ականջք քո առ ի լսել զպաղատանս ի տեղւոջս յայսմ։ 41 Եւ արդ արի, Տէր Աստուած, ի հանգիստ քո, դու եւ տապանակ սրբութեան քո. քահանայք քո, Տէր Աստուած, զգեցցին զփրկութիւն, եւ որդիք քո ուրախ եղիցին ի բարութիւնս։ 42 Տէր Աստուած, մի՛ դարձուցաներ զերեսս քո յօծելոյ քումմէ, յիշեա ողորմութեամբ քո զԴաւիթ ծառայ քո։ |