Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ՄՆԱՑՈՐԴԱՑ ԵՐԿՐՈՐԴ 22 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Եւ թագաւորեցուցին բնակիչքն Երուսաղեմի զՈքոզիաս որդի նորա զկրտսերագոյնն փոխանակ նորա. վասն զի զամենեսեան զերիցագոյնսն կոտորեաց հէնն եկեալ ի վերայ նոցա, Արաբացիքն եւ Աղիմազովնայքն՝՝. եւ թագաւորեաց Ոքոզիա որդի Յովրամայ արքայի Յուդայ։

2 Էր քսան եւ երկուց ամաց յորժամ թագաւորեաց Ոքոզիա, եւ տարի մի թագաւորեաց յԵրուսաղէմ. եւ անուն մօր նորա Գոթողիա դուստր Ամրեայ։

3 Եւ նա գնաց ի ճանապարհս տանն Աքաաբու. վասն զի մայրն իւր էր խորհրդակից նմա մեղանչել։

4 Եւ արար չար առաջի Տեառն որպէս արար տունն Աքաաբու. քանզի նոքա էին խորհրդակիցք նմա յետ մեռանելոյ հօրն նորա սատակել զնա։

5 Ըստ խորհրդոցն նոցա գնաց նա, եւ չոգաւ ընդ Յովրամայ որդւոյ Աքաաբու ի պատերազմ ի վերայ Ազայելի արքայի Ասորեաց յՌամովթ Գաղաադ. եւ հարին աղեղնաւորքն զՅովրամ։

6 Եւ դարձաւ Յովրամ բժշկել յԵզրայէլ ի վիրացն զոր խոցեցին զնա Ասորիքն յՌամաթ՝ ի պատերազմել նորա ընդ Ազայելի արքայի Ասորեաց. եւ Ոքոզիաս որդի Յովրամայ արքայի Յուդայ՝ էջ տեսանել զՅովրամ որդին Աքաաբու յԵզրայէլ, վասն զի հիւանդ էր։

7 Եւ ի Տեառնէ եղեւ կործանումն Ոքոզեայ յերթալն առ Յովրամ. եւ յերթալն նորա ել նա առ Յէու՝ որդին Ամեսսեայ օծեալն Տեառն։

8 Եւ եղեւ իբրեւ ա՛ռ Յէու զվրէժ տանն Աքաաբու, եգիտ եւ զիշխանսն Յուդայ եւ զեղբարսն Ոքոզեայ որք պաշտէին զՈքոզիաս, եւ կոտորեաց զնոսա.

9 եւ ասաց խնդրել զՈքոզիաս. եւ կալան զնա ի բժշկելն՝՝ ի Սամարիա, եւ ածին զնա առ Յէու, եւ սպան զնա, եւ թաղեցին զնա անդէն. վասն զի ասացին. Որդի է Յովսափատայ որ խնդրեաց զՏէր ի բոլոր սրտէ իւրմէ։ Եւ ոչ գոյր ի տանն Ոքոզեայ՝ զօրացուցանել զոք յաղագս զօրութեան թագաւորութեանն՝՝։

10 Եւ Գոթողիա մայրն Ոքոզեայ ետես թէ մեռաւ որդին նորա, յարեաւ եւ կորոյս զամենայն զաւակ թագաւորութեանն ի տանն Յուդայ։

11 Եւ ա՛ռ Յովսաբեթ դուստր արքայի զՅովաս որդի Ոքոզեայ, եւ գողացաւ զնա ի միջոյ որդւոցն արքայի կոտորելոցն. եւ ետ զնա եւ զդայեակ նորա ի սենեակս անկողնացն. եւ թաքոյց զնա Յովսաբեթ դուստր արքային Յովրամայ՝ քոյրն Ոքոզեայ, կին Յովիդայեայ քահանայի, եւ ծածկեաց զնա յերեսաց Գոթողեայ, եւ ոչ սպան զնա։

12 Եւ էր ընդ նմա թաքուցեալ ի տանն Աստուծոյ ամս վեց. եւ Գոթողիա թագաւորեաց ի վերայ երկրին։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan