Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԱՌ ՏԻՄՈԹԷՈՍ ԱՌԱՋԻՆ ԹՈՒՂԹ 4 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ԱԶ.

1 Այլ Հոգին Սուրբ յայտնապէս ասէ թէ ի ժամանակս յետինս քակեսցին ոմանք ի հաւատոցն, եւ հայեսցին յայսս մոլորութեան եւ ի վարդապետութիւնս դիւաց,

2 կեղծաւորութեամբ ստաբանք, խարեալք իւրեանց խղճիւն մտաց.

3 որ արգելուցուն յամուսնանալոյ, եւ մեկնիցեն ի կերակրոց զոր Աստուած հաստատեաց ի վայելել հաւատացելոց, եւ ոյք հասեալ իցեն ի ճշմարտութեանն վերայ։

4 Զի ամենայն արարածք Աստուծոյ բարի են, եւ չիք ինչ խոտան. մանաւանդ որ գոհութեամբ ընդունիցին.

5 զի սրբի բանիւն Աստուծոյ եւ աղօթիւք։

6 Զայս խրատ տուեալ եղբարց՝ բարւոք պաշտօնեայ լինիցիս Քրիստոսի Յիսուսի, սնանիցիս բանիւք հաւատոց եւ բարւոք վարդապետութեամբն զորոյ զհետն իսկ եղեր։

7 Այլ ի պիղծ բանից եւ յառասպելաց պառաւանց հրաժարեսջիր, բայց կրթեա զանձն քո յաստուածպաշտութիւն.

8 զի մարմնոյ կրթութիւն առ սակաւ ինչ օգտակար է, իսկ աստուածպաշտութիւն առ ամենայն ինչ օգտակար է, եւ զաւետիս կեանց ունի զարդիս եւ զհանդերձելոցն։

9 Հաւատարիմ է բանս եւ ամենայն ընդունելութեան արժանի է։

10 Զի ի սոյն իսկ վաստակեմք եւ նախատինս յանձն առնումք, զի յուսացեալ եմք յԱստուած կենդանի, որ է Փրկիչ ամենայն մարդկան, մանաւանդ հաւատացելոց։


ԲԿ.

11 Պատուէր տաջիր զայդ եւ ուսուցանիջիր։

12 Զի մի՛ ոք զքո մանկութիւնդ արհամարհիցէ. այլ օրինակ լինիջիր հաւատացելոց բանիւք, գնացիւք, սիրով, հաւատովք, սրբութեամբ։

13 Մինչեւ գամ ես, միտ դիր ընթերցուածոց, մխիթարութեան, վարդապետութեան։

14 Մի՛ անփոյթ առներ զշնորհացդ որ ի քեզ են, որ տուաւ քեզ մարգարէութեամբ ի ձեռնադրութենէ երիցութեան։

15 Յայդ խորհեաց եւ ի դոյն կանխեսջիր, զի քո յառաջադիմութիւնդ ամենեցուն յայտնի լիցի։

16 Զգոյշ լինիջիր անձին եւ վարդապետութեանդ եւ ի դմին յամեսջիր. զայդ եթէ առնիցես, ե՛ւ զանձն ապրեցուսցես, ե՛ւ զայնոսիկ որ քեզն լսիցեն։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan