Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -


ԱՌ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ ԱՌԱՋԻՆ ԹՈՒՂԹ 1 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ԲԿ.

1 Պաւղոս եւ Սիղուանոս եւ Տիմոթէոս, եկեղեցւոյդ Թեսաղոնիկեցւոց յԱստուած Հայր մեր եւ ի Տէր Յիսուս Քրիստոս.

2 շնորհք ընդ ձեզ եւ խաղաղութիւն։ Գոհանամք զԱստուծոյ յամենայն ժամ վասն ձեր ամենեցուն յիշատակ առնել յաղօթս մեր,

3 անդադար յիշել զձեր գործն հաւատոց եւ զվաստակ սիրոյ եւ զհամբերութիւն յուսոյ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի առաջի Աստուծոյ եւ Հօր մերոյ.

4 գիտէք, եղբարք սիրեցեալք յԱստուծոյ, զընտրութիւնն ձեր.

5 զի աւետարանն մեր ոչ եղեւ առ ձեզ միայն բանիւ, այլ եւ զօրութեամբ եւ Հոգւով Սրբով եւ լրութեամբ բազմաւ, որպէս եւ գիտէք իսկ թէ որպիսիք եղեաք ի միջի ձերում վասն ձեր։

6 Եւ դուք նմանեալք մեզ եւ Տեառն՝ ընկալայք զբանն ի բազում նեղութեան խնդութեամբ Հոգւոյն Սրբոյ.

7 լինել ձեզ օրինակ ամենայն հաւատացելոց որ են ի Մակեդոնիա եւ յԱքայիա։

8 Զի ի ձէնջ հնչեաց բանն Աստուծոյ, ոչ միայն ի Մակեդոնիա եւ յԱքայիա, այլ յամենայն տեղիս հաւատքն ձեր որ առ Աստուած են՝ սփռեցան, զի այսուհետեւ ոչինչ է պիտոյ մեզ եւ խօսել ինչ։

9 Զի նոքին իսկ պատմեն վասն մեր, թէ որպէս եղեւ մեզ մուտ առ ձեզ, եւ որպէս դարձայք առ Աստուած ի կռոց անտի՝ ծառայել Աստուծոյ կենդանւոյ եւ ճշմարտի,

10 եւ ակն ունել Որդւոյ նորա յերկնից, զոր յարոյցն ի մեռելոց, զՅիսուս, որ փրկելոցն է՝՝ զմեզ ի բարկութենէ անտի որ գալոցն է։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan