Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ՊԵՏՐՈՍԻ ԱՌԱՋԻՆ՝՝ 5 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ԳԷ.

1 Զերիցունս այսուհետեւ աղաչեմ, իբրեւ զերիցակից եւ վկայ չարչարանացն Քրիստոսի, որ եւ հանդերձեալ փառացն յայտնելոյ հաղորդ.

2 արածեցէք որ ի ձեզ հօտդ է Աստուծոյ, վերակացու լինել մի՛ իբրեւ ակամայ, այլ կամաւ ըստ Աստուծոյ՝՝. մի՛ զօշաքաղութեամբ, այլ յօժարութեամբ.

3 մի՛ իբրեւ տիրելով վիճակացն, այլ լինել օրինակ հօտին.

4 զի յերեւել Հովուապետին ընդունիջիք զանթառամ փառաց պսակն։

5 Սոյնպէս եւ, երիտասարդք, հնազանդ լերուք ծերոց. ամենեքին ընդ միմեանս զխոնարհութիւն ունիցիք. զի Աստուած ամբարտաւանից հակառակ կայ, տայ շնորհս խոնարհաց։

6 Խոնարհեցարուք ընդ հզօր ձեռամբն Աստուծոյ, զի զձեզ բարձրացուսցէ ի ժամանակի։

7 Զամենայն հոգս ձեր ընկեցէք ի նա, զի նա է որ հոգայ վասն ձեր։


ԴԱ.

8 Արթուն լերուք, հսկեցէք, զի ոսոխն ձեր Սատանայ իբրեւ զառեւծ գոչէ, շրջի եւ խնդրէ թէ զո՛ կլանիցէ։

9 Որում ի դիմի հարկանիցիք հաստատեալք հաւատովք. գիտասջիք զնոյն անցս չարչարանաց եղբայրութեան ձերոյ յաշխարհի յանձինս կատարեալ։

10 Եւ Աստուած ամենայն շնորհաց որ կոչեաց զձեզ յիւր ի յաւիտենական ի փառսն Քրիստոսիւ Յիսուսիւ, որում փոքր մի եղերուք չարչարակիցք, նա կազդուրեցուսցէ, կարողացուսցէ, հաստահիմն արասցէ։

11 Նմա իշխանութիւն եւ փառք յաւիտեանս։ Ամէն։

12 Ի ձեռն Սիղուանոսի հաւատարիմ եղբօր, որպէս կարծեմ, փոքր ի շատէ գրեցի ձեզ՝ մխիթարել եւ ի վերայ սորին վկայել, զի եւ այս ճշմարիտ շնորհք յԱստուծոյ են յոր հաստատեալ կայցէք։

13 Ողջոյն տայ ձեզ որ ի Բաբելոն ընտրելակիցն եկեղեցի է, եւ Մարկոս որդի իմ։

14 Ողջոյն տաջիք միմեանց ի համբոյր սրբութեան։ Խաղաղութիւն ընդ ձեզ ամենեսեան, որ էք ի Քրիստոս Յիսուս։ Ամէն։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan