Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆՑ ԵՐՐՈՐԴ 17 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Եւ ասէ Եղիա մարգարէ ի Թեզբեայ Գաղաադու ցԱքաաբ. Կենդանի է Տէր Աստուած զօրութեանց՝՝, Աստուած Իսրայելի, որոյ կացի առաջի նորա, եթէ եղիցի յամսս յայսոսիկ ցօղ կամ անձրեւ, բայց եթէ բանիւ բերանոյ իմոյ։

2 Եւ եղեւ բան Տեառն առ Եղիա եւ ասէ.

3 Գնա աստի ընդ արեւելս եւ թաքիցես ի հեղեղատին Քոռաթու, որ է յանդիման Յորդանանու.

4 եւ եղիցի ըմպել քեզ ջուր ի հեղեղատէն, եւ հրաման տաց ագռաւուց կերակրել զքեզ անդ։

5 Եւ գնաց եւ արար Եղիա ըստ բանին Տեառն, եւ չոգաւ եւ նստաւ ի հեղեղատին Քոռաթայ յանդիման Յորդանանու։

6 Եւ ագռաւք բերէին նմա հաց եւ միս ընդ առաւօտս, եւ հաց եւ միս ընդ երեկոյս. եւ ի հեղեղատէն ըմպէր ջուր։

7 Եւ եղեւ յետ աւուրց եւ ցամաքեցաւ հեղեղատն, զի ոչ եղեւ անձրեւ ի վերայ երկրի։

8 Եւ եղեւ բան Տեառն առ Եղիա եւ ասէ.

9 Արի եւ գնա ի Սարեփթա Սիդոնացւոց, եւ նստցես անդ. եւ ահա պատուիրեալ է իմ անդ կնոջ միոյ այրւոյ կերակրել զքեզ։

10 Եւ յարեաւ գնաց ի Սարեփթա ի դուռն քաղաքին, եւ ահա անդ կին մի քաղէր փայտ. եւ աղաղակեաց զկնի նորա Եղիա եւ ասէ ցնա. Առ դու ինձ սակաւ մի ջուր ամանով եւ արբից։

11 Եւ գնաց բերել. եւ աղաղակեաց զհետ նորա Եղիա եւ ասէ. Առցես ինձ պատառ մի հաց ի ձեռին քում։

12 Եւ ասէ կինն. Կենդանի է Տէր Աստուած քո, եթէ գուցէ իմ նկանակ. բայց եթէ որչափ բռամբ մի ալեւր ի սափորի, եւ սակաւ մի եւղ ի կամփսակի. եւ ահա քաղեմ կրկուտս երկուս, եւ մտից եւ արարից զայն ինձ եւ մանկանց իմոց՝՝. եւ կերիցուք զայն եւ մեռցուք։

13 Եւ ասէ ցնա Եղիա. Քաջալերեաց, մուտ եւ արա ըստ բանի քում. այլ արասցես նախ ինձ անտի նկանակ մի փոքրիկ եւ բերցես ինձ, եւ ապա արասցես քեզ եւ մանկանց քոց՝՝։

14 Զի այսպէս ասէ Տէր Աստուած Իսրայելի. Սափոր ալերն մի՛ պակասեսցէ եւ կամփսակ իւղոյն մի՛ նուազեսցէ մինչեւ յօր տալոյ Տեառն անձրեւ ի վերայ երեսաց երկրի։

15 Եւ գնաց կինն, եւ արար ըստ բանին Եղիայի, եւ կերաւ սա եւ նա եւ որդիք նորա.

16 եւ յօրէ յայնմանէ սափոր՝՝ ալերն ոչ պակասեաց, եւ կամփսակ իւղոյն ոչ նուազեաց ըստ բանին Տեառն զոր խօսեցաւ ի ձեռն Եղիայի։

17 Եւ եղեւ յետ բանիցս այսոցիկ հիւանդացաւ որդի տիկնոջ տանն, եւ էր ախտ նորա սաստիկ յոյժ, մինչ ոչ մնաց ի նմա շունչ։

18 Եւ ասէ ցԵղիա. Զի՞ կայ իմ եւ քո, այրդ Աստուծոյ, մտեր առ իս յիշատակել զանօրէնութիւնս իմ, եւ սպանանե՞լ զորդի իմ։

19 Եւ ասէ Եղիա ցկինն. Տուր ցիս զորդիդ քո։ Եւ առ զնա ի գրկաց նորա, եւ եհան զնա ի վերնատունն յորում ինքն նստէր, եւ արար զնա ի կողմն ի վերայ մահճաց իւրոց.

20 եւ աղաղակեաց Եղիա եւ ասէ. Ո՛հ ինձ Տէր, որ վկայդ ես այրւոյն՝՝ առ որում ես բնակեմ, դու չարչարեցեր զորդի նորա մեռուցանել։

21 Եւ փչեաց երիցս ի մանուկն, եւ կարդաց զՏէր եւ ասէ. Տէր Աստուած իմ, դարձցի շունչ մանկանս ի սա։

22 Եւ եղեւ այնպէս. եւ աղաղակեաց, եւ՝՝ լուաւ Տէր ձայնի Եղիայի, եւ դարձաւ շունչ մանկանն ի փոր նորա եւ կենդանացաւ։

23 Եւ ա՛ռ Եղիա զմանուկն եւ իջոյց զնա ի վերնատանէ անտի ի տունն եւ ետ ցմայր իւր. եւ ասէ Եղիա. Տես զի կենդանի է որդիդ քո։

24 Եւ ասէ կինն ցԵղիա. Ահա արդ գիտացի եթէ այր Աստուծոյ ես դու, եւ բան Տեառն ճշմարիտ է ի բերան քո։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan