Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ՅՈՎՀԱՆՆՈՒ ԱՌԱՋԻՆ՝՝ 3 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Տեսէք, որպիսի՛ սէր շնորհեաց մեզ Հայր, զի որդիք Աստուծոյ կոչեսցուք մեք. վասն այսորիկ աշխարհ ոչ ճանաչէ զմեզ, քանզի ոչ ծանեաւ զնա։


ԵԶ.

2 Սիրելիք, այժմ որդիք Աստուծոյ եմք, եւ չեւ եւս է յայտ եթէ զինչ լինելոց իցեմք. գիտեմք, զի յորժամ նա յայտնեսցի, նման նմա լինելոց եմք, զի տեսանելոց եմք զնա որպէս եւ էն։

3 Եւ ամենայն որ ունի զայս յոյս յանձին՝ սրբէ զանձն իւր, որպէս եւ նայն սուրբ է։

4 Ամենայն որ զմեղս գործէ, նա եւ զանօրէնութիւն առնէ, եւ ինքն իսկ մեղքն անօրէնութիւն է։

5 Եւ գիտեմք զի նա յայն սակս յայտնեցաւ, զի զմեղս բարձցէ, եւ ի նմա մեղք ոչ են։

6 Ամենայն որ ի նա է հաստատեալ՝ ոչ մեղանչէ. եւ ամենայն որ մեղանչէ՝ ոչ ետես զնա եւ ոչ ծանեաւ զնա։

7 Մանկունք, մի՛ ոք զձեզ խաբեսցէ. որ առնէ զարդարութիւն, արդար է՝ որպէս եւ նայն արդար է։

8 Եւ որ առնէ զմեղս՝ ի Սատանայէ է, զի ի սկզբանէ Սատանայ մեղանչէ. վասն այսորիկ յայտնեցաւ Որդին Աստուծոյ, զի լուծցէ զգործս Սատանայի։

9 Ամենայն որ յԱստուծոյ է ծնեալ՝ մեղս ոչ առնէ, զի սերմն նորա ի նմա մնայ. եւ ոչ կարէ մեղանչել, զի յԱստուծոյ է ծնեալ։

10 Այսուիկ յայտնի են ի միմեանց որդիք Աստուծոյ եւ որդիք Սատանայի։ Ամենայն որ ոչ առնէ զարդարութիւն՝ չէ նա յԱստուծոյ, եւ որ ոչ սիրէ զեղբայր իւր.


ԵԷ.

11 զի այս է պատուիրանն զոր լուարուք ի սկզբանէ, զի սիրեսցուք զմիմեանս։

12 Ոչ որպէս Կայէնն ի չարէ անտի էր եւ սպան զեղբայրն իւր. եւ յո՞ր սակս սպան զնա. զի իւր գործքն չար էին, եւ եղբօրն՝ բարի։

13 Եւ մի՛ ինչ զարմանայք, եղբարք, եթէ աշխարհ զձեզ ատեայ։

14 Մեք գիտեմք զի փոխեցաք ի մահուանէ ի կեանս, քանզի սիրեմք զեղբարս. իսկ որ ոչն սիրէ, անդէն ի մահու մնայ։

15 Ամենայն որ ատեայ զեղբայր իւր՝ մարդասպան է, եւ գիտէք, զի ամենայն մարդասպան ոչ ունի զկեանս յաւիտենականս յանձին հաստատեալ։

16 Այսուիկ գիտացաք զսէրն, զի նա զանձն իւր եդ վասն մեր, եւ մեք վասն եղբարց մերոց պարտիմք դնել զանձինս։

17 Որ ունիցի զկեանս ինչ զաշխարհիս, եւ տեսանիցէ զեղբայր իւր կարօտեալ իւիք, եւ փակիցէ զգութս իւր առ ի նմանէ, զիա՞րդ սէրն Աստուծոյ ի նմա իցէ բնակեալ։


ԶԱ.

18 Որդեակք, մի՛ բանիւք եւ լեզուօք սիրեսցուք, այլ արդեամբ եւ ճշմարտութեամբ։

19 Եւ այսուիկ լիցուք ծանուցեալք եթէ ի ճշմարտութենէ անտի իցեմք, եւ առաջի նորա արասցուք հանդէս սրտից մերոց։

20 Եթէ ստգտանիցեն զմեզ սիրտք մեր, այլ Աստուած մեծ է քան զսիրտս մեր եւ գիտէ զամենայն։

21 Սիրելիք, եթէ սիրտք մեր զմեզ ոչ ստգտանիցեն, համարձակութիւն ունիմք առ Աստուած.

22 եւ զոր ինչ հայցեմք՝ առնումք ի նմանէ, զի զպատուիրանս նորա պահեմք, եւ զհաճոյս առաջի նորա առնեմք։

23 Եւ այս է պատուիրան նորա, զի հաւատասցուք յանուն Որդւոյ նորա Յիսուսի Քրիստոսի, եւ սիրեսցուք զմիմեանս, որպէս եւ ետ մեզ պատուէր։

24 Եւ որ պահէ զպատուիրանս նորա՝ ի նմա է հաստատեալ եւ նա ի սմա. եւ յայսմանէ գիտեմք եթէ բնակէ ի մեզ, ի Հոգւոյ անտի զոր ետ մեզ։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan