ՅՈՎՀԱՆՆՈՒ ԱՌԱՋԻՆ՝՝ 2 - Գրաբար Աստվածաշունչ (1895)1 Որդեակք իմ, զայս գրեմ ձեզ զի մի՛ մեղիցէք. եւ եթէ մեղիցէ ոք, ունիմք բարեխօս առ Աստուած զՅիսուս Քրիստոս, զարդարն եւ զանարատ՝՝. 2 եւ նա է քաւութիւն մեղաց մերոց, եւ ոչ եթէ մերոցն միայն, այլ եւ ամենայն աշխարհի։ 3 Եւ յայսմիկ գիտեմք եթէ ծանեաք զնա, եթէ զպատուիրանս նորա պահիցեմք։ 4 Որ ասիցէ եթէ՝ Ծանեայ զնա, եւ զպատուիրանս նորա ոչ պահիցէ, սուտ է եւ ճշմարտութիւն ի նմա ոչ գոյ։ 5 Իսկ որ պահէ զբան նորա, արդարեւ ի նմա կատարեալ է սէրն Աստուծոյ. այսուիկ ճանաչեմք եթէ ի նմա եմք։ 6 Որ ասիցէ ի նմա բնակել՝ այնպէս պարտի գնալ, որպէս եւ նայն գնաց։ ԵԳ. 7 Սիրելիք, ոչ եթէ նոր ինչ պատուիրան գրեմ ձեզ, այլ զհին պատուիրանն զոր ի սկզբանէ ունէիք. եւ հին պատուիրան բանն է զոր լուարուք։ 8 Դարձեալ նոր պատուիրան գրեմ ձեզ որ է ճշմարտիւ ի նմա եւ ի ձեզ. զի խաւարն անցանէ, եւ լոյսն ճշմարիտ արդէն իսկ երեւի։ 9 Որ ասէ եթէ ի լոյսն իցէ եւ զեղբայր իւր ատիցէ, սուտ է եւ՝՝ ի խաւարի է տակաւին։ 10 Որ սիրէ զեղբայր իւր՝ ի լոյս բնակէ, եւ գայթակղութիւն ի նմա չիք. 11 իսկ որ ատեայ զեղբայր իւր՝ ի խաւարի է, եւ ընդ խաւար շրջի, եւ ոչ գիտէ յո երթայ, զի խաւարն կուրացոյց զաչս նորա։ 12 Գրեմ ձեզ, որդեակք, զի թողեալ են ձեզ մեղքն ձեր վասն անուան նորա։ 13 Գրեմ ձեզ, հարք, զի ծանեայք դուք զայն որ ի սկզբանէն է։ Գրեմ ձեզ, երիտասարդք, զի յաղթեցէք դուք չարին։ 14 Գրեցի ձեզ մանկունք, զի ծանեայք դուք զՀայրն։ Գրեցի ձեզ, հարք, զի ծանեայք դուք զայն որ ի սկզբանէն է։ Գրեցի ձեզ, երիտասարդք, զի էք դուք հզօրացեալք, եւ բանն Աստուծոյ ի ձեզ բնակէ, եւ յաղթեցէք դուք չարին։ 15 Մի՛ սիրէք զաշխարհս, եւ մի՛ որ ինչ յաշխարհի է։ 16 Եթէ ոք սիրէ զաշխարհ, ոչ է ի նմա սէր Հօր, զի ամենայն որ ինչ յաշխարհի է՝ ցանկութիւն է մարմնոյ եւ ցանկութիւն է աչաց եւ ամբարտաւանութիւն աստի կենացս, որ չէ առ ի Հօրէ, այլ յաշխարհէ աստի է։ 17 Ե՛ւ աշխարհս անցանէ ե՛ւ ցանկութիւնն, իսկ որ առնէ զկամս Աստուծոյ՝ մնայ յաւիտեան։ ԵԴ. 18 Որդեակք, յետին ժամանակ է, եւ որպէս լուարուք եթէ Նեռն գալոց է, եւ արդէն իսկ նեռինք բազումք եկեալ են, որով մարթեմք իմանալ եթէ յետին ժամանակ է։ 19 Առ ի մէնջ ելին, այլ ոչ էին ի մէնջ. զի եթէ ի մէնջ էին, ապա առ մեզ մնային. այլ զի յայտնի լինիցին եթէ ոչ էին ամենեքեան նոքա ի մէնջ։ 20 Եւ դուք օծութիւն ունիք առ ի Սրբոյն, եւ գիտէք ամենեքին։ 21 Ոչ գրեցի ձեզ եթէ ոչ գիտէք զճշմարտութիւնն, այլ թէ գիտէք զնա եւ թէ՝ զի ամենայն ստութիւն ոչ է ի ճշմարտութենէ անտի։ 22 Իսկ ո՞ իցէ սուտ, եթէ ոչ՝ որ ուրանայ եթէ Յիսուս չէ Քրիստոսն. նա իսկ է Նեռն, որ ուրանայ զՀայր եւ զՈրդի։ 23 Ամենայն որ ուրանայ զՈրդի՝ եւ ոչ զՀայր ընդունի. իսկ որ խոստովանի զՈրդի՝ նա եւ զՀայր ընդունի։՝՝ 24 Դուք զոր լուարուքն ի սկզբանէ՝ ի ձեզ բնակեսցէ. զի եթէ ի ձեզ բնակեսցէ զոր ի սկզբանէն լուարուք, եւ դուք յՈրդի եւ ի Հայր բնակեսջիք։ 25 Եւ այս են աւետիքն զոր աւետարանեաց նա մեզ, զկեանսն յաւիտենականս։ ԵԵ. 26 Զայս գրեցի ձեզ, զի մի՛ ոք զձեզ մոլորեցուցանիցէ։ 27 Եւ դուք օծութիւնն զոր ընկալարուք ի նմանէ՝ բնակեսցէ ի ձեզ. եւ չէ ինչ պիտոյ եթէ ոք զձեզ ուսուսցէ, այլ որպէս զի նորա օծութիւնն ուսուցանիցէ՝՝ զձեզ վասն ամենայնի, եւ ճշմարիտ է եւ չէ սուտ. եւ որպէս ուսոյցն զձեզ, կայք ի նմա։ 28 Եւ այժմ, որդեակք, կացէք ի նմին, զի եթէ յայտնեսցի, ունիցիմք համարձակութիւն, եւ մի՛ ամաչեսցուք ի նմանէ ի գալստեան նորա։ 29 Զի եթէ գիտիցէք եթէ արդար է նա, իմասջիք եթէ ամենայն որ առնէ զարդարութիւն՝ առ ի նմանէ է ծնեալ։ |