Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ՅՈՎՀԱՆՆՈՒ ԱՌԱՋԻՆ՝՝ 1 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ԵԱ.

1 Որ էրն ի սկզբանէ, զորմէ լուաքն, որում ականատեսն իսկ եղեաք, ընդ որ հայեցաքն, եւ ձեռք մեր շօշափեցին ի վերայ Բանին կենաց.

2 (եւ կեանքն յայտնեցան, եւ տեսաք եւ վկայեմք եւ պատմեմք ձեզ զյաւիտենական կենացն, որ էրն առ Հօր եւ երեւեցաւ մեզ.)

3 զոր տեսաքն եւ լուաք, պատմեմք եւ ձեզ, զի եւ դուք հաղորդութիւն ունիցիք ընդ մեզ, եւ մեր հաղորդութիւնն իցէ ընդ Հօր եւ ընդ Որդւոյ իւրում Յիսուսի Քրիստոսի։

4 Եւ զայս գրեմք ձեզ, զի ձեր ուրախութիւնն կատարեալ իցէ։

5 Եւ այս են աւետիք զոր լուաք առ ի նմանէ եւ պատմեմք ձեզ, զի Աստուած լոյս է, եւ խաւար ի նմա չիք եւ ոչ մի։

6 Եթէ ասիցեմք եթէ՝ Հաղորդութիւն ունիմք ընդ նմա եւ ի խաւարի շրջիցիմք, ստեմք եւ ոչ առնեմք զճշմարտութիւնն։

7 Իսկ եթէ ընդ լոյս գնայցեմք, որպէս նա ի լոյս է, հաղորդութիւն ունիմք ընդ միմեանս, եւ արիւնն Յիսուսի Որդւոյ նորա սրբէ զմեզ յամենայն մեղաց։

8 Եթէ ասիցեմք եթէ՝ Մեղս ինչ մեք ոչ ունիմք, զանձինս խաբեմք, եւ ճշմարտութիւն ի մեզ ոչ գոյ։

9 Ապա եթէ խոստովան լինիցիմք զմեղս մեր, հաւատարիմ է նա եւ արդար առ ի թողուլ մեզ զմեղս մեր, եւ սրբել զմեզ յամենայն անիրաւութենէ։


ԵԲ.

10 Եթէ ասիցեմք, եթէ՝ Ոչինչ մեղաք, սուտ առնեմք զնա, եւ բանն նորա ոչ է ի մեզ։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan