Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԱՌ ԿՈՐՆԹԱՑԻՍ ԱՌԱՋԻՆ ԹՈՒՂԹ 9 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Ո՞չ ապաքէն ազատ եմ, ո՞չ ապաքէն առաքեալ եմ, ո՞չ ապաքէն զՏէր մեր Յիսուս Քրիստոս աչօք իմովք՝՝ տեսի, ո՞չ ապաքէն գործ իմ դուք էք ի Տէր։

2 Թէպէտ եւ այլոց չիցեմ առաքեալ, այլ դէպ ձեզ եմ. զի կնիք իսկ առաքելութեան իմոյ դուք էք ի Տէր։

3 Իմ պատասխանի, ուր զիս հարցանիցեն, այս է.

4 Միթէ ո՞չ ունիցիմք իշխանութիւն ուտել եւ ըմպել։

5 Միթէ ո՞չ ունիցիմք իշխանութիւն զքորս կանայս՝՝ շրջեցուցանել ընդ մեզ՝՝. որպէս եւ այլ առաքեալքն եւ եղբարքն Տեառն եւ Կեփաս։

6 Եթէ միայն ես եւ Բառնաբա՞ս ոչ ունիցիմք իշխանութիւն չգործել ինչ։

7 Ո՞ ոք երբեք զինուորիցի իւրովք թոշակօք. ո՞ ոք տնկիցէ այգի, եւ ի պտղոյ նորա ոչ ուտիցէ. ո՞ ոք արածիցէ խաշն, եւ ի կաթանէ խաշինն ոչ ուտիցէ։

8 Միթէ ըստ մարդկութեա՞ն խօսիցիմ զայս. կամ թէ եւ օրէնքն զսոյն ո՞չ ասիցեն։

9 Ի Մովսիսի իսկ յօրէնսն գրեալ է. Ոչ կապեսցես զցռուկ եզին կալոտւոյ։ Միթէ զեզա՞նց ինչ փոյթ էր Աստուծոյ։

10 Ո՞չ ապաքէն վասն մեր ասէ, քանզի վասն մեր գրեցաւ. զի յուսով պարտի որ սերմանէն՝ սերմանել, եւ որ կասուն՝ յուսով վայելել։

11 Եթէ մեք ի ձեզ զհոգեւորսն սերմանեցաք, մեծ ի՞նչ է եթէ ի ձէնջ զմարմնաւորսդ հնձիցեմք։

12 Եթէ այլք ձերով իշխանութեամբդ վայելեն, ո՞չ առաւել եւս մեք. այլ ոչ ի գործ ինչ արկաք զիշխանութիւնս զայս. բայց ամենայնի համբերեմք, զի մի՛ խափան ինչ լինիցիմք աւետարանին։

13 Ո՞չ գիտէք, եթէ որ ի տաճարին գործեն՝ ի տաճարէ անտի ուտեն. եւ որ սեղանոյն պաշտօնեայք են՝ ի սեղանոյ անտի վայելեն։

14 Նոյնպէս եւ Տէր հրաման ետ որոց զաւետարանն աւետարանեն՝ յաւետարանէ անտի կեալ։

15 Բայց ես եւ ոչ զմի ինչ յայսցանէ արկի ի գործ, եւ ոչ գրեցի զայդ զի ինձ այսպէս ինչ լինիցի. լաւ է ինձ մանաւանդ մեռանել, եւ ոչ զի զպարծանս իմ ոք ընդունայն համարիցի։

16 Զի եթէ աւետարանեմ, ոչինչ են ինձ պարծանք, քանզի հարկ ի վերայ կայ. բայց վա՜յ է ինձ՝ թէ ոչ աւետարանեմ։

17 Եթէ կամաւ զայն առնեմ, վարձք են ինձ. եւ եթէ ակամայ՝ տնտեսութիւն յանձն է ինձ։

18 Եւ արդ զի՞նչ վարձք իցեն ինձ. եթէ յաւետարանելն ձրի տաց զաւետարանն՝ զի մի՛ զեղծիցիմ ինչ իշխանութեամբս իմով յաւետարանի անդ։

19 Քանզի ազատ էի յամենայնէ, եւ ամենեցուն զանձն ի ծառայութեան կացուցի, զի զբազումս շահեցայց։

20 Եղէ ընդ Հրեայսն իբրեւ զՀրեայ, զի զՀրեայսն շահեցայց։

21 Եղէ ընդ օրինօք իբրեւ զայնոսիկ որ ընդ օրինօքն էին, իբր ոչ եթէ ընդ օրինօքն էի, այլ՝՝ զի որ ընդ օրինօքն իցեն՝ եւ զնոսա շահեցայց. ընդ անօրէնս եղէ իբրեւ զանօրէն, իբր ոչ եթէ անօրէն ինչ էի Աստուծոյ, այլ ընդ օրինօքն Քրիստոսի, զի շահեցայց զանօրէնսն։

22 Եղէ ընդ տկարս իբրեւ զտկար, զի զտկարսն շահեցայց. ընդ ամենայնի ամենայն եղէ, զի թերեւս ապրեցուցից զոմանս։

23 Զայս ամենայն առնեմ վասն աւետարանին, զի կցորդ եղէց նմա։


ԴԿ.

24 Ո՞չ գիտէք եթէ որ յասպարիսին ընթանան, ընթանալ ամենեքին ընթանան, բայց մի ոք առնու զյաղթութեանն. այնպէս ընթացարուք զի հասանիցէք։

25 Ամենայն որ պատերազմի՝ ամենայնի ժուժկալ լինի. նոքա զի զեղծանելի պսակն առնուցուն, եւ մեք զանեղծութեանն։

26 Արդ ես իսկ այնպէս ընթանամ, ոչ որպէս յաներեւոյթս. այնպէս մրցիմ, որպէս ոչ թէ զհողմս ինչ կոծելով.

27 այլ ճնշեմ զմարմինս իմ եւ հնազանդեցուցանեմ, զի գուցէ որ այլոցն քարոզեցի՝ ես ինքն անպիտան գտանիցիմ։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan