Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԱՌ ԿՈՐՆԹԱՑԻՍ ԱՌԱՋԻՆ ԹՈՒՂԹ 8 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Այլ վասն զոհից կռոցն, գիտեմք եթէ ամենեքին գիտութիւն ունիմք. գիտութիւն հպարտացուցանէ, այլ սէր շինէ։

2 Եթէ ոք կամիցի գիտել ինչ, չեւ եւս գիտաց որպէս արժան է գիտել։

3 Բայց որ սիրէ զԱստուած, նա է տեղեկացեալ ի նմանէ։

4 Այլ վասն կերակրոցն զոհելոց գիտեմք եթէ ոչինչ իսկ կուռքդ են յաշխարհի, զի չիք ոք Աստուած բաց ի միոյն։

5 Զի թէպէտ եւ իցեն անուանեալ աստուածք եթէ յերկինս եւ եթէ յերկրի, որպէս եւ են աստուածք բազումք եւ տեարք բազումք։

6 Այլ մեզ մի է Աստուած, Հայր, յորմէ ամենայն, եւ մեք ի նա. եւ մի Տէր Յիսուս Քրիստոս՝ որով ամենայն, եւ մեք նովաւ։ ՎՋ

7 Այլ ոչ յամենեսեան գիտութիւն է. ոմանք առ խղճի մտաց մինչեւ ցայժմ զկռոցն իբրեւ զզոհեալ ուտեն. եւ խիղճ մտաց նոցա, քանզի տկար է, պղծի։

8 Այլ կերակուր զմեզ առաջի Աստուծոյ ոչ կացուցանէ. ոչ եթէ չուտեմք, պակասեմք ինչ, եւ ոչ եթէ ուտեմք, առաւելումք ինչ։

9 Բայց զգոյշ լերուք, գուցէ իշխանութիւնդ ձեր այդ գայթակղութիւն լիցի տկարացն։

10 Եթէ ոք տեսանիցէ զքեզ որ զգիտութիւնդ ունիս՝ բազմեալ ի մեհենի, ո՞չ ապաքէն խիղճ մտաց նորա որ տկարութեամբն զգածեալ է՝ անդրէն շինիցի ուտել զզոհեալն.

11 եւ կորնչիցի տկար եղբայրն ի քում գիտութեանն, վասն որոյ Քրիստոսն մեռաւ։

12 Եւ այնպէս յանցուցեալ յեղբարս, եւ զխիղճ մտաց տկարացն զայրացուցեալ, ի Քրիստոս մեղանչէ։

13 Վասն որոյ եթէ կերակուր գայթակղեցուցանէ զեղբայրն իմ, ոչ կերայց միս յաւիտեան, զի մի՛ զեղբայրն իմ գայթակղեցուցից։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan