Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԱՌ ԿՈՐՆԹԱՑԻՍ ԱՌԱՋԻՆ ԹՈՒՂԹ 16 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Այլ վասն հաշուին որ ի սուրբսն է, որպէս պատուէր ետու եկեղեցեացն Գաղատացւոց, նոյնպէս եւ դուք առնիջիք։

2 Ըստ իւրաքանչիւր միաշաբաթուցն իւրաքանչիւր ոք ի ձէնջ անձին իւրում գանձեսցէ՝ որ ինչ՝՝ եւ յաջողեսցի։

3 Զի մի՛ յորժամ գայցեմ, յայնժամ հաշիւք լինիցին. այլ յորժամ եկից, զոր միանգամ ընտրեցէք՝ թղթովք զնոսա՝՝ առաքեցից տանել զշնորհսն ձեր յԵրուսաղէմ։

4 Ապա թէ արժան իցէ եւ ինձ երթալ, ընդ իս երթիցեն։

5 Այլ եկից առ ձեզ յորժամ ի Մակեդոնիա անցանիցեմ, բայց իբրեւ շրջեցայց ընդ Մակեդոնիա՝՝,

6 թէ դէպ լիցի, առ ձեզ մնացից եւ կամ ձմերեցից, զի դուք յուղարկիցէք զիս ուր եւ երթալոցն իցեմ։

7 Զի ոչ կամիմ զձեզ այժմ ի հարեւանցի տեսանել. ակն ունիմ ժամանակ ինչ առնել առ ձեզ, եթէ Տէր հրամայեսցէ։

8 Բայց այժմ լինիմ յԵփեսոս մինչեւ ցՊենտակոստէ.

9 զի դուռն բացեալ է ինձ մեծ եւ կարեւոր, եւ հակառակորդք բազում են։

10 Արդ եթէ եկեսցէ Տիմոթէոս, տեսջիք զիարդ աներկեւղ լինիցի առ ձեզ. զի զգործ Տեառն գործէ, որպէս եւ եսս։

11 Մի՛ ոք զնա անգոսնեսցէ, եւ յուղարկեսջիք զնա խաղաղութեամբ զի եկեսցէ առ իս. քանզի ակն ունիմ նմա եղբարբք հանդերձ։


ԱԶ.

12 Այլ վասն Ապողոսի եղբօր՝ յոյժ աղաչեցի զնա զի եկեսցէ առ ձեզ եղբարբք հանդերձ. եւ արդեւք ոչ էին կամք զի այժմ եկեսցէ, այլ եկեսցէ յորժամ եւ պարապեսցէ։

13 Հսկեցէք, հաստատուն կացէք ի հաւատս, ժրացարուք, զօրացարուք։

14 Ամենայն ինչ ձեր սիրով լիցի։

15 Աղաչեմ զձեզ, եղբարք, գիտէք զտունն Ստեփանեայ եւ Փորտունատեայ որ են՝՝ պտուղ Աքայեցւոց. եւ ի պաշտօն սրբոցն կարգեցին զանձինս.

16 զի եւ դուք հնազանդ լինիցիք այնպիսեացն, եւ ամենայնի որ գործակից իցէ եւ վաստակակից։

17 Ուրախ եղէ ի գալ Ստեփանեայ եւ Փորտունատեայ եւ Աքայիկոսի, զի զձեր պակասութիւն նոքա լցին.

18 քանզի հանգուցին զհոգի իմ եւ զձեր. արդ ծանիջիք զայնպիսիսն։

19 Ողջոյն տան ձեզ եկեղեցիքն Ասիացւոց։ Ողջոյն շատ տան ձեզ ի Տէր Ակիւղաս եւ Պրիսկա հանդերձ առտնին եկեղեցեաւն իւրեանց։

20 Ողջոյն տան ձեզ եղբարք ամենեքեան։ Ողջոյն տուք միմեանց ի համբոյր սրբութեան։

21 Ողջոյնդ այդ իմոյ ձեռին Պաւղոսի է։

22 Եթէ ոք ոչ սիրէ զՏէր Յիսուս՝՝, եղիցի նզովեալ. Մարան աթա։

23 Շնորհք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի ընդ ձեզ։

24 Եւ սէրն իմ ընդ ամենեսին ձեզ ի Քրիստոս Յիսուս։ Ամէն։ Առ Կորնթացիս առաջին թուղթ գրեցաւ յԵփեսոսէ ի ձեռն Ստեփանեայ եւ Փորտունատեայ եւ Աքայիկոսի։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan