Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԱՌ ԿՈՐՆԹԱՑԻՍ ԱՌԱՋԻՆ ԹՈՒՂԹ 14 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Զհետ երթայք սիրոյ, եւ նախանձաւոր լերուք հոգեւորացն առաւել զի եւ դուք մարգարէանայցէք։

2 Զի որ խօսի ի լեզուս՝ ոչ ընդ մարդկան խօսի, այլ՝ ընդ Աստուծոյ. զի ոչ ոք է որ լսէ, բայց հոգւով խօսի խորհուրդս։

3 Իսկ որ մարգարէանայն՝ մարդկան խօսի շինութիւն եւ մխիթարութիւն եւ սփոփութիւն։

4 Որ խօսի ի լեզուս՝ զանձն իւր շինէ. եւ որ մարգարէանայն՝ զեկեղեցին շինէ։

5 Կամիմ զի ամենեքին դուք ի լեզուս խօսիցիք, առաւել՝ զի մարգարէանայցէք, զի լաւ է որ մարգարէանայն՝ քան զայն որ ի լեզուսն խօսիցի. բայց եթէ թարգմանեսցէ, զի եկեղեցին շինութիւն առնուցու։ ՎՋ

6 Բայց այժմ, եղբարք, եթէ եկից առ ձեզ ի լեզուս խօսելով, զի՞նչ օգուտ լինիցիմ ձեզ եթէ ոչ խօսիցիմ կամ յայտնութեամբ կամ գիտութեամբ կամ մարգարէութեամբ կամ վարդապետութեամբ։

7 Այնպէս որպէս անշունչքն ձայն տայցեն, եթէ՛ փող եւ եթէ՛ քնար, զի եթէ ընտրութիւն ինչ բարբառոյն չառնիցեն, զիա՞րդ ճանաչիցի փողոյն հարկանել կամ քնարին հնչել։

8 Քանզի եթէ խառնաձայն արձակիցէ փողն, ո՞վ պատրաստեսցի ի պատերազմ։

9 Նոյնպէս եւ դուք եթէ լեզուօք ոչ նշանակիցէք զբանն, զիա՞րդ ճանաչիցին խօսքն. զի լինիցիք այնուհետեւ իբրեւ ընդ օդս խօսեցեալք։

10 Զի այնչափ ազգք ձայնից են յաշխարհի, եւ ոչինչ է անձայն։

11 Իսկ արդ՝ եթէ ոչ գիտիցեմ զզօրութիւն ձայնին, լինիցիմ այնմ որ խօսիցին ընդ իս՝ խուժ, եւ նա որ խօսիցին ընդ իս՝ դուժ։

12 Նոյնպէս եւ դուք քանզի նախանձորդք էք հոգեւորացն. վասն շինածոյ եկեղեցւոյն՝ խնդրէք զի առաւել եւս իցէք։

13 Վասն որոյ որ խօսին ի լեզուս՝ աղօթս արասցէ զի եւ թարգմանիցէ։

14 Եթէ կամ յաղօթս լեզուաւ, հոգին իմ կայ յաղօթս, այլ միտք իմ անպտուղ են։

15 Իսկ արդ՝ զի՞նչ իցէ. կացից յաղօթս հոգւով, կացից յաղօթս եւ մտօք. սաղմոս ասացից հոգւով, սաղմոս ասացից եւ մտօք։

16 Ապա թէ ոչ՝ եթէ օրհնեսցես հոգւով, որ կայցէ ի տեղւոջ տգիտին, զիա՞րդ ասիցէ ի քում գովութեանն զԱմէնն. քանզի զոր ասեսն՝ նա ոչ գիտէ։

17 Զի դու բարւոք գոհանաս, այլ ընկերն ոչ շինի։


ԶԲ.

18 Գոհանամ զԱստուծոյ վասն ամենեցուն ձեր՝՝ առաւել լեզուաւ խօսիմ։

19 Այլ ի մէջ եկեղեցւոյն կամիմ բանս հինգ մտօք խօսել զի եւ զայլս խրատիցեմ, քան զբազում բանս՝ լեզուաւ։

20 Եղբարք, մի՛ լինիք տղայք մտօք, այլ ի չարեաց տղայացարուք, եւ մտօք կատարեալք լինիջիք։

21 Քանզի եւ յօրէնս գրեալ է եթէ՝ Յօտար լեզուս եւ ի շրթունս օտարոտիս խօսեցայց ընդ ժողովրդեանդ ընդ այդմիկ, սակայն եւ ոչ այնպէս լուիցեն ինձ։

22 Ապա ուրեմն լեզուք նշանակի վասն են, ոչ հաւատացելոց, այլ՝ անհաւատից. իսկ մարգարէութիւն՝ ոչ անհաւատից, այլ՝ հաւատացելոց։

23 Ապա եթէ գայցէ եկեղեցին ամենայն ի մի վայր, եւ ամենեքին ի լեզուս խօսիցին, եւ մտանիցեն անդր տգէտք կամ անհաւատք, ո՞չ ասիցեն եթէ զի մոլիքդ։

24 Իսկ եթէ ամենեքին մարգարէանայցեն, եւ մտանիցէ ոք անդր անհաւատ կամ տգէտ, յանդիմանի յամենեցունց, եւ քննի յամենեցունց,

25 եւ գաղտնիք սրտի նորա յայտնի լինին. եւ ապա անկեալ ի վերայ երեսաց՝ երկիր պագանիցէ Աստուծոյ, եւ խոստավան լինիցի թէ արդարեւ Աստուած է ի ձեզ։


ԶԳ.

26 Եւ արդ զի՞նչ իցէ, եղբարք, յորժամ ի մի վայր ժողովիցիք, իւրաքանչիւր ոք ի ձէնջ եթէ սաղմոս ունիցի, եթէ վարդապետութիւն ունիցի, եթէ յայտնութիւն ունիցի, եթէ լեզուս ունիցի, եթէ թարգմանութիւն ունիցի, ամենայն ի շինած լինիցի։

27 Եթէ ի լեզուս ոք խօսիցի՝ երկուք, եւ եթէ եւս աւելի՝ երեք, եւ ապա մի ըստ միոջէ, եւ մինն թարգմանեսցէ։

28 Ապա եթէ չիցէ ոք որ թարգմանիցէ, լուռ լիցի յեկեղեցւոջն, ընդ միտս իւր եւ ընդ Աստուծոյ խօսեսցի։

29 Բայց մարգարէք երկու կամ երեք խօսեսցին, եւ այլքն քննեսցեն։

30 Ապա եթէ այլ ումեք որ նստիցին՝ յայտնեսցի, առաջինն լռեսցէ։

31 Քանզի կարող էք ամենեքեան մի ըստ միոջէ մարգարէանալ, զի ամենեքեան ուսանիցին եւ ամենեքեան մխիթարեսցին։

32 Քանզի եւ ոգիք իսկ մարգարէից՝ մարգարէից հնազանդին։

33 Զի ոչ եթէ խռովութեան է Աստուած, այլ՝ խաղաղութեան, որպէս յամենայն եկեղեցիս սրբոց։

34 Կանայք յամենայն եկեղեցիս՝՝ լուռ լիցին, զի ոչ հրամայի նոցա խօսել, այլ՝ հնազանդ լինել, որպէս եւ օրէնքն իսկ ասեն։

35 Ապա եթէ ուսանել ինչ կամիցին, ի տան զարս իւրեանց հարցանիցեն. քանզի անպատեհ է կնոջ մարդոյ յեկեղեցւոջ խօսել։

36 Եթէ ի ձէ՞նջ բանն Աստուծոյ ել, եւ կամ թէ առ ձե՞զ միայն եհաս։

37 Իսկ եթէ ոք համարիցի մարգարէ լինել, կամ հոգեւոր, գիտասցէ զոր գրեցիդ առ ձեզ թէ Տեառն պատուիրանք են։

38 Ապա թէ ոք տգիտանայցէ, տգիտասցի։

39 Այսուհետեւ, եղբարք, նախանձեցարուք մարգարէանալ, եւ զխօսելն լեզուօք մի՛ արգելուք։

40 Եւ ամենեայն ինչ ձեր պարկեշտութեամբ եւ ըստ կարգի լինիցի։ ՎՋ

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan