Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԱՌ ԿՈՐՆԹԱՑԻՍ ԱՌԱՋԻՆ ԹՈՒՂԹ 13 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ԵԶ.

1 Եթէ զլեզուս մարդկան խօսիցիմ եւ զհրեշտակաց, եւ սէր ոչ ունիցիմ, եղէ ես իբրեւ զպղինձ որ հնչէ, կամ իբրեւ զծնծղայս որ ղօղանջեն։

2 Եւ եթէ ունիցիմ զմարգարէութիւն, եւ գիտիցեմ զխորհուրդս ամենայն եւ զամենայն գիտութիւն, եւ եթէ ունիցիմ զամենայն հաւատս մինչեւ զլերինս փոփոխելոյ, եւ սէր ոչ ունիցիմ, ոչինչ եմ։

3 Եւ եթէ ջամբիցեմ զամենայն ինչս իմ աղքատաց, եւ մատնիցեմ զմարմինս իմ յայրումն, եւ սէր ոչ ունիցիմ, ոչինչ օգտիմ։

4 Սէր երկայնամիտ է, քաղցրանայ. սէր ոչ նախանձի, ոչ ամբարհաւաճէ, ոչ հպարտանայ.

5 ոչ յանդգնի, ոչ խնդրէ զիւրն, ոչ գրգռի, ոչ խորհի զչար.

6 ոչ խնդայ ընդ անիրաւութիւն, այլ խնդայ ընդ ստուգութիւն.

7 ամենայնի տեւէ, ամենայնի հաւատայ, ամենեւին յուսայ, ամենայնի համբերէ։

8 Սէր ոչ երբեք անկանի. եթէ մարգարէութիւնք են, խափանեսցին, եթէ լեզուք՝ լռեսցեն, եթէ գիտութիւն՝ խափանեսցի։

9 Քանզի փոքր ի շատէ գիտեմք, եւ փոքր ի շատէ մարգարէանամք։

10 Այլ յորժամ եկեսցէ կատարումնն, փոքր ի շատէս խափանեսցի։


ԶԿ.

11 Մինչ տղայն էի, իբրեւ զտղայ խօսէի, իբրեւ զտղայ խորհէի, իբրեւ զտղայ համարէի. այլ յորժամ եղէ այր, զտղայութեանն ի բաց խափանեցի։

12 Այժմ տեսանեմք իբրեւ ընդ հայելի օրինակաւ, այլ յայնժամ՝ դէմ յանդիման. այժմ խելամուտ եմ փոքր ի շատէ, այլ յայնժամ գիտացից, որպէս եւ նայն ծանեաւ զիս։

13 Բայց արդ մնան հաւատք, յոյս, սէր, սոքա երեքեան. եւ մեծ քան զսոսա սէր է։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan