Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ՄՆԱՑՈՐԴԱՑ ԱՌԱՋԻՆ 3 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Եւ սոքա են որդիք Դաւթայ որք ծնան նմա ի Քեբրոն. անդրանիկն Ամմոն՝ յԱքինովամայ Յեզրայելացւոյ. եւ երկրորդն Դաղուիա՝ յԱբիգեայ Կարմեղացւոյ.

2 երրորդն Աբիսողոմ, որդի Մովքայ՝ դստեր Թողմայ թագաւորին Գեսուրայ. չորրորդ Ադոնիա՝ որդի Ագիթայ.

3 հինգերորդ Սափատիաս՝ յԱբիտաղայ. վեցերորդ Յեթրամ, յԵղգաթայ կնոջէ իւրմէ։

4 Սոքա ծնան նմա ի Քեբրոն. եւ թագաւորեաց անդ զեւթն ամ եւ զվեց ամիս. եւ երեսուն եւ երիս ամս թագաւորեաց յԵրուսաղէմ։

5 Եւ սոքա ծնան նմա յԵրուսաղէմ, Սամաա, Սովբաբ, Նաթան, եւ Սողոմոն ի Բերսաբեացւոյն ի դստերէ Ամիելի.

6 եւ Յեբաար եւ Եղիսամա եւ Եղիփաղէտ

7 եւ Նագեբ եւ Նափեկ եւ Յափիի

8 եւ Եղիսամա եւ Եղիադա. սոքա ինն եւ տասն որդի՝՝

9 Դաւթայ, առանց որդւոց հարճից նորա. եւ Թամար քոյր նոցա։

10 Որդիք Սողոմոնի, Ռոբովամ եւ Աբիաս որդի նորա, Ասա որդի նորա, Յովսափատ որդի նորա,

11 Յովրամ որդի նորա, Ոքոզիաս որդի նորա, Յովաս որդի նորա. Ամասիա որդի նորա, Ազարիա որդի նորա,

12 Յովաթամ որդի նորա,

13 Աքազ որդի նորա, Եզեկիա որդի նորա, Մանասէ որդի նորա,

14 Ամովն որդի նորա, Յովսիա որդի նորա։

15 Եւ որդիք Յովսեայ, անդրանիկ՝ Յովաքազ, երկրորդ Յովակիմ, երրորդ Սեդեկիա, չորրորդ՝ Սեղում։

16 Եւ որդիք Յովակիմայ, Յեքոնիաս որդի նորա, Սեդեկիաս որդի նորա։

17 Եւ որդիք Յեքոնիայ, Ասիր, Սաղաթիէլ որդի նորա։

18 Մեղքիրամ եւ Փադայիաս եւ Սովսամով եւ Նաբատիաս եւ Սանեսար եւ Յեքոնիաս։

19 Եւ որդիք Սաղաթիելի՝՝, Զորաբաբէլ եւ Սեմէի. եւ որդիք Զորաբաբելի՝ Մասողամոս եւ Անանիաս եւ Սաղովմէ քոյր նոցա,

20 եւ Ասեբա եւ Ոող եւ Բարաքիաս եւ Ասադիաս եւ Ասոբասէդ, ութ։

21 Եւ որդիք Անանեայ՝ Փաղէտիա, եւ Յեսիա որդի նորա, Հռափայիա որդի նորա, Ոռնա որդի նորա, Աբդիա որդի նորա, Սեքենիա որդի նորա։

22 Եւ որդիք Սեքենեայ՝ Սամայիա. եւ որդիք Սամայեայ՝ Քետտուս եւ Յովէլ եւ Բերիա եւ Նովադիա եւ Սափատ եւ Սափեք՝՝, վեց։

23 Եւ որդիք Նովադեայ՝ Եղիոնէ, Եզեկիաս, Եսրիկամ, երեք։

24 Եւ որդիք Եղիոնեայ, Ովդուիա եւ Եղիասիբ եւ Փադայիա եւ Ակկուբ եւ Յովնան եւ Դաղայիա եւ Անանիա, եւթն։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan