որք եւ ասացին. Արք Գալիլեացիք, զի՞ կայք հայեցեալ ընդ երկինս. այս Յիսուս որ վերացաւն ի ձէնջ յերկինս՝ սոյնպէս եկեսցէ զոր օրինակ տեսէք զնա երթեալ յերկինս։
Միայն թէ արժանի աւետարանին գնայցէք. զի եթէ՛ գայցեմ եւ տեսանիցեմ զձեզ, եւ եթէ՛ հեռի իցեմ եւ լսիցեմ զձէնջ զի հաստատուն կայցէք ի մի հոգի, եւ միով շնչով նահատակիցիք ի հաւատս աւետարանին.
Այսուհետեւ կայ մնայ ինձ արդարութեան պսակն, զոր հատուսցէ ինձ Տէր յաւուր յայնմիկ արդարն Դատաւոր, ոչ միայն ինձ, այլ եւ ամենեցուն որ սիրեցին զյայտնութիւն նորա։
նոյնպէս եւ Քրիստոս մի անգամ մատուցեալ պատարագ առ ի բառնալոյ զմեղս բազմաց. իսկ յերկրորդումն առանց մեղաց յայտնեսցի այնոցիկ, որ ակն ունիցին նմա հաւատովք ի փրկութիւն։