Biblia Todo Logo
Online Bible

- Advertisements -




ԱՌ ՓԻԼԻՊԵՑԻՍ ԹՈՒՂԹ 2:29 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

29 Ընկալջիք զնա ի Տէր ամենայն խնդութեամբ, եւ զայնպիսիսն առ պատուականս ունիջիք.

See the chapter Copy




ԱՌ ՓԻԼԻՊԵՑԻՍ ԹՈՒՂԹ 2:29
21 Cross References  

Իբրեւ զի՜ գեղեցիկ են ի վերայ լերանց ոտք աւետարանչի համբաւուն խաղաղութեան, իբրեւ աւետարանչի բարութեանց. զի լսելի արարից զփրկութիւն քո, ասել ցՍիոն թէ՝ Թագաւորեսցէ քեզ Աստուած։


Եւ որք ոչ ընդունիցին զձեզ, յորժամ ելանիցէք ի քաղաքէն յայնմանէ, զփոշի ոտից ձերոց թօթափեսջիք ի վկայութիւն նոցա։


Ամէն ամէն ասեմ ձեզ. Որ ընդունի զոր ոք ես առաքեցից՝ զիս ընդունի. եւ որ զիս ընդունի՝ ընդունի զայն որ առաքեացն զիս։


Հանապազօր կանխեալ միաբանութեամբ ի տաճարն, եւ առտնին բեկանէին զհացն, եւ առնուին կերակուր ուրախութեամբ եւ միամտութեամբ սրտի.


որք եւ բազում պատուովք պատուեցին զմեզ. եւ իբրեւ գնացաք, ետուն որ ինչ պէտք էին։


Եւ բազում անդամալոյծք եւ կաղք բժշկէին.


կամ զիա՞րդ քարոզեսցեն, եթէ ոչ առաքեսցին. որպէս եւ գրեալ է. Իբրեւ զի՜ գեղեցիկ են ոտք աւետարանչացն խաղաղութեան եւ աւետարանչացն բարութեան։


զի զնա ընկալջիք ի Տէր արժանի սրբոց, եւ վերակացու լինիջիք նմա յոր պէտս իրաց եւ կոչեսցէ զձեզ. քանզի եւ նա վերակացու եղեւ բազմաց, եւ ինձ իսկ ի գլխովին։


Արդ եթէ եկեսցէ Տիմոթէոս, տեսջիք զիարդ աներկեւղ լինիցի առ ձեզ. զի զգործ Տեառն գործէ, որպէս եւ եսս։


քանզի հանգուցին զհոգի իմ եւ զձեր. արդ ծանիջիք զայնպիսիսն։


Զի ոչ եթէ որ զանձն իւր ընծայեցուցանէ՝ նա է ընտրեալ, այլ՝ զոր Տէրն ընծայեցուցանէ։


Տարայք մեզ, զի ոչ ումեք մեղաք, եւ ոչ զոք եղծաք, եւ ոչ զոք զրկեցաք։


Արդ փութապէս յղեցի զնա, զի տեսեալ զնա միւսանգամ ուրախ լինիցիք, եւ ես առանց տրտմութեան եղէց։


Ողջոյն տայ ձեզ Արիստարքոս գերեկից իմ, եւ Մարկոս եղբօրորդի Բառնաբայ. (վասն որոյ առէք պատուէր եթէ եկեսցէ առ ձեզ, ընկալջիք զնա.)


Աղաչեմ զձեզ, եղբարք, ճանաչել զվաստակաւորս եւ զվերակացուս ձեր ի Տէր, եւ զխրատիչս ձեր.


Որ բարւոք վերակացու լինին երիցունք՝ կրկին պատուոյ արժանի եղիցին, մանաւանդ որ աշխատիցին բանիւ եւ վարդապետութեամբ։


Ունկնդիր լերուք առաջնորդաց ձերոց, եւ հպատակ կացէք նոցա, զի նոքա տքնին վասն ոգւոց ձերոց, որպէս թէ համարս տալոց իցեն ընդ ձեր՝՝. զի խնդութեամբ արասցեն զայն եւ մի՛ յոգւոց հանելով, զի այն ոչ յօգուտ ձեր է։


Վասն այսորիկ եթէ եկից, յիշեցուցից զգործս նորա զոր առնէ, բանիւք չարօք շատխօսութեան առնէ զմեզ աշխատ. եւ ոչ այսոքիւք շատացեալ, ոչ ինքն ընդունի զեղբարս, եւ զայնոսիկ որ ընդունինն՝ արգելու, նա՝ եւ յեկեղեցւոյ եւս հանէ։


Follow us:

Advertisements


Advertisements