18 Նոյնպէս եւ դուք խնդացէք եւ ուրախակից եղերուք ինձ։
Վասն որոյ աղաչեմ, մի՛ ձանձրանալ ի նեղութեանս մերում որ վասն ձեր է, որ է փառք մեր։
Այլ թէպէտ եւ նուիրիմ ի վերայ պատարագի եւ պաշտաման հաւատոցն ձերոց, խնդամ եւ ուրախակից եմ ամենեցուն ձեր։
Բայց յուսամ ի Տէր Յիսուս զՏիմոթէոս վաղվաղակի արձակել առ ձեզ, զի եւ ինձ սրտի դեւր լինիցի, յորժամ գիտիցեմ ինչ զձէնջ։
Այսուհետեւ, եղբարք իմ, ուրախ լերուք ի Տէր. զնոյն գրել առ ձեզ ինձ ոչ դանդաղելի է, եւ ձեզ կարի զգուշալի։
Ուրախ լերուք ի Տէր յամենայն ժամ. դարձեալ ասեմ. Ուրախ լերուք։