Միայն թէ արժանի աւետարանին գնայցէք. զի եթէ՛ գայցեմ եւ տեսանիցեմ զձեզ, եւ եթէ՛ հեռի իցեմ եւ լսիցեմ զձէնջ զի հաստատուն կայցէք ի մի հոգի, եւ միով շնչով նահատակիցիք ի հաւատս աւետարանին.
որպէս իրաւ իսկ թուի ինձ խորհել զայս վասն ձեր ամենեցուն, վասն ունելոյ ինձ զձեզ՝՝ ի սրտի ի կապանս իմում, եւ ի պատասխանատուութեան իմում եւ ի հաստատութեան աւետարանին, կցորդս ինձ շնորհաց զձեզ ամենեսին լինել։
Այսուհետեւ, սիրելիք իմ, որպէս յամենայնի հնազանդեցարուք, մի՛ միայն ի գալստեան իմում, այլ առաւել եւս այժմ յորժամ հեռիս եմ ի ձէնջ, ահիւ եւ դողութեամբ զանձանց փրկութիւն գործեցէք։
Այո, աղաչեմ եւ զքեզ, մտերիմ իմ եւ լծակից, եւ դու օգնական լինիջիր նոցա որք յաւետարանին նահատակեցան ընդ իս Կղեմաւ հանդերձ եւ այլովք գործակցօք իմովք, որոց անուանքն ի դպրութեան կենաց։